Սև լճի, Ջերմուկի, Սյունիքի և Գեղարքունիքի որոշ տարածքներում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը պաշտոնական Բաքուն բացատրում է այդ շրջաններում սահմանազատման բացակայությամբ:
Սակայն, Ադրբեջանի կողմից Արծվաշենի բռնազավթումը որևէ ողջամիտ բացատրություն չունի:
ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը բռնազավթված է, հետևաբար` Ադրբեջանն ագրեսոր պետություն է:
Եվ, այս պարզ տրամաբանությունը 32 տարի շարունակ անհասանելի է պաշտոնական Երևանի համար:
Ցավալի է, որ այն մեծամասամբ հասանելի չէ նաև հայազգի բնակչությանը:
Այս իմաստով, եթե տեսանելի ապագայում չձևավորվի Արծվաշենի վերադարձի հանրային պահանջ, ապա հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում Արծվաշենը կդառնա սովորական առևտրի առարկա, միգուցե` մանրադրամ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Տեսանյութում` Արծվաշենի ջրվեժ, մի քանի օր առաջ: